կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-03 11:53
Աշխարհ

Չինաստանը միտումնավոր թաքցրել է կորոնավիրուսի մասին տեղեկությունները․ Associated Press

Չինաստանը միտումնավոր թաքցրել է կորոնավիրուսի մասին տեղեկությունները․ Associated Press

Չինաստանի իշխանությունների գործողություններն անցյալ հունվարին, երբ ԱՀԿ-ն ողջունեց Պեկինի արագ արձագանքը կորոնավիրուսի բռնկման դեմ, ոչ մի դեպքում արժանի չէր ողջույնի։ Ոչ մի «ժամանակին արձագանք» էլ չի եղել Պեկինի կողմից։ Չինաստանը բաց չի եղել, ինչպես հունվարին գրում էր ԱՀԿ-ն. այս մասին հայտնում է Associated Press (AP)գործակալությունը, նշելով՝ իրականում, հենց Չինաստանի իշխանություններն են զսպել տեղեկատվության տարածումը, որի կարիքն այդքան ուներ աշխարհն ու, առաջին հերթին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ 

Տեղեկատվության պակասից բողոքել է նաև ամերիկացի համաճարակաբան Մարիա Վան Քերկհովե փակ հանդիպումներից մեկի ժամանակ: Նրա պնդմամբ՝ առանց տեղեկատվության անհնար է պլանավորել կորոնավիրուսին հակազդելու միջոցները: