Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
The Associated Press-ն անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակին: Այդ մասին թերթի հոդվածը հրապարակել է նաև The Washington Post-ը:
«Ծանր մարտեր են բռնկվել հայկական և ադրբեջանական ուժերի միջև` Լեռնային Ղարաբաղի շփման գծում»,- գրում է թերթը:
Տեղեկացնելով, որ կողմերը միմյանց են մեղադրում նախահարձակ լինելու մեջ՝ թերթը ԼՂ-ն ներկայացնում է որպես «Ադրբեջանի մի մաս, որն անցել է հայկական կողմի վերահսկողության տակ պատերազմի ավարտից հետո՝ 1994 թվականին»:
Ավելին՝ թերթը, դառնալով ադրբեջանական քարոզչամիջոց, պնդում է, որ հայկական ուժերը «նաև օկուպացրել են» տարածքներ Լեռնային Ղարաբաղից դուրս, որոնք առանձնացված են ապառազմականացված բուֆերային գոտում: «Սակայն երկու կողմերն էլ խախտումների մեջ մեղադրում են միմյանց»,- գրել է թերթը՝ նշելով, որ ԵԱՀԿ-ի ներքո տարիներ տևող բանակցությունների արդյունքում առաջընթաց է եղել վեճի լուծման հարցում:
Նշենք, որ լրատվամիջոցը մի քանի անգամ խմբագրում էր արդեն իսկ տեղադրված տեքստը: