կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-19 11:32
Առանց Կատեգորիա

Քաջ Նազար Press

Քաջ Նազար Press

Ախպերություն

Պատասխանելով հարցին, թե հայտնի բաց նամակում Արմեն Աշոտյանն ինչո՞ւ է Շուշան Պետրոսյանին քույր անվանել, ՀՀԿ-ից հայտնում են, որ, ըստ կուսակցության կանոնադրության, ՀՀԿ շարքերը մտնողն անմիջապես մի քանի հարյուր պորտով մերձենում է կուսակիցներին և առնվազն քրոջ կամ եղբոր կարգավիճակ ստանում: Այնպես որ` ՀՀԿ-ն սովորական կուսակցություն չէ, այլ, ավելի շուտ, քուր ու ախպերություն:

 

Որպես վկա

Ի պատասխան վերլուծաբան Էդիկ Անդրեասյանի հայտարարության, թե՝ ՀՅԴ ԳՄ շենքից դուրս գալուց հետո կորել է ԲՀԿ-ի առանցքը, հայտարարություն է տարածել ՀՀ նախագահի մամլո ծառայությունը, ըստ որի՝ առանցք հիշեցնող ինչ-որ մասեր են հայտնաբերվել Բաղրամյան 26 հասցեում ու հարակից տարածքում: Գտածոների իսկությունը կպարզի առանցքաբանական փորձաքննությունը: Որպես վկա է կանչվել ԲՀԿ խմբակցության քարտուղար Ն. Զոհրաբյանը:

 

Վնաս չէ

Համաշխարհային պրակտիկայում արդեն սովորական է դարձել նշանավոր քաղաքական գործիչներին աշխարհագրական անուններով պատվելը: Օրերս, օրինակ, Հուգո Չավեսի անունով կոչվեց Հյուսիսային Օսիայի լեռնաշղթաներից մեկի մի գագաթ: Համաշխարհային պրակտիկան սկսել է հմտորեն տեղայնացնել նաև ԵԺԿ անդամ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Վերջինիս որոշմամբ՝ ականավոր ՀՀԿ-ական (բառի թե՛ ուղղակի, թե՛, մանավանդ, ստուգաբանական իմաստով) Կարեն Ավագյանի անունով կկոչվի Նոյեմբերյանի տարածաշրջանի տափարակներից մեկը, մի բլուր էլ կանվանակոչվի ականավոր ՀՀԿ-ական (միայն ուղղակի իմաստով) Գալուստ Սահակյանի անունով: Թե ինչու՛ բլուր, ՀՀԿ վերևներից պարզաբանել են՝ որ Գալուստի խեղճ բլուրը Սերժի ապագա բարձր սարին հանկարծ վնաս չլինի:

 

Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ