Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կորոնավիրուսային վարակն առանց ախտանշանների անցկացրած մարդկանցից շատերի մոտ արձանագրվել են թոքերի վնասվածքներ. նման հայտարարությամբ են հանդես եկել այն ճապոնացի գիտնականները, ովքեր ուսումնասիրել են Diamond Princess զբոսանավում կորոնավիրուսով վարակված ուղևորների համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքները, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ին՝ Հյուսիսային Ամերիկայի ռադիոլոգիական միության պորտալին հղումով. հայտնում է Yerkir.am-ը։
Նշվում է՝ զբոսանավում վարակված 104 մարդկանցից 76-ի մոտ հիվանդությունն ընթացել է առանց ախտանշանների, բայց անախտանիշ հիվանդների մեծ մասի՝ 41 հոգու թոքերում ի հայտ են եկել փոփոխություններ՝ «սառցակալած ապակու էֆեկտ»-ի տեսքով։
Ճապոնացի գիտնականները եկել են եզրակացության, որ նույնիսկ հիվանդության՝ առանց ախտանշանների ընթացքի պարագայում, միևնույնն է՝ թոքերը վնասվում են։