Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրաքյան իշխանությունները հայտարարել են երկրում երեք ամսով բրիտանական Reuters լրատվական գործակալության բյուրոն փակելու մասին։ Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ լրատվականը հոդված էր հրապարակել, որում նշվում էր, որ երկրում կորոնավիրուսից վարակվածների թիվն ավելին է քան հայտնում են իշխանությունները. հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Ըստ գործակալության՝ Իրաքի Առողջապահության նախարարությունից անանուն աղբյուրները հոդված են հրապարակել, որում հայտնում են երկրում կորոնավիրուսից վարակման իրակաման թվերի նվազեցման մասին։
Հոդվածում նշվում էր, որ Բաղդադում ավելի քան 2000 վարակված կան, իսկ ընդհանուր առմամբ երկրում 3-9 հազար, չնայած պաշտոնական թվերը պնդում են, 722 վարակման դեպքի մասին՝ 54 մահվան ելքով։
ԶԼՄ-ների հարցով հանձնաժողովի հայտարարության համաձայն՝ այդ հոդվածըբ չի համապատասխանում իրականությանը։ Հանձնաժողովը մեղադրել է Reuters-ին ԶԼՄ-ների հետ աշխատանքի կանոնները խախտելու մեջ և տուգանել 25 մլն դինարով (21 հազար ԱՄՆ դոլար)։ Նախատեսվում է նաև, որ գործակալությունը պետք է ներողություն խնդրի Իրաքի ղեկավարությունից։