|
Փոխարժեքներ
15 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.77 |
| EUR | ⚊ | € 447.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.7817 |
| GBP | ⚊ | £ 510.66 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Մոսկվայում կորոնավիրուսային վարակից բուժվող 219 պացիենտներ առողջացել են. այս մասին, Օպերատիվ շտաբի տեղեկացմամբ, ասել է Մոսկվայի քաղաքապետի տեղակալ Անաստասիա Ռակովան, հայտնում է Yerkir.am-ը։
«Կորոնավիրուսային վարակից բուժվող ևս 219 անձ առողջացել է: Ընդհանուր հաշվով՝ կորոնավիրուսային վարակից բուժված մարդկանց թիվը հասել է 2 057-ի: Որոշ հիվանդների բուժում են կորոնավիրուսով վարակված և առողջացած հիվանդների արյան շիճուկի փոխներարկման մեթոդով: Բժիշկներն ասում են՝ այս մեթոդն աշխատում է. պացիենտներն արագ կազդուրվում են, և նրանց մոտ բարդություններ չեն նկատվում»,- հստակեցրել է նա:
Ընդհանուր առմամբ մայրաքաղաքում արձանագրվել է վարակման 26 350 դեպք, մեկ օրում վարակակիրների թիվն ավելացել է 2026-ով։ Ռուսաստանում վարակակիրների թիվը հասել է 47 121-ի, ապաքինվել է 34446 մարդ, մահացել՝ 405-ը։