|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
2014-ին ճանապարհատրանսպորտային պատահարների և դրանց արդյունքում առաջացած մարմնական վնասվածքների աճ է նկատվել, փոխարենը նվազել է ՃՏՊ-ների հետևանքով մահացությունների թիվը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ճանապարհային ոստիկանության ծառայության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արտակ Հարությունյանը: Մահացությունների նվազումը գեներալ-մայորը կապում է արագաչափերի, տեսանկարահող սարքերի տեղադրման և այլ կանխարգելիչ միջոցառումների հետ:
Նրա խոսքով` 2014 թվականի ընթացքում գրանցվել է 3156 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց ընթացքում զոհվել է 297, մարմնական վնասվածք ստացել` 4479 մարդ: Հաշվետու ժամանակահատվածի ընթացքում երթեւեկության արագության գերազանցման խախտմամբ գրանցվել է 28 812 խախտում` նախորդ տարվա 3923-ի համեմատ, ոչ սթափ վարելու 3466 դեպք է գրանցվել` նախորդ տարվա 2745-ի համեմատ:
Հարությունյանը ներկայացրեց նաև 2014-ին ՃՈ աշխատակիցների նկատմամբ կատարված ծառայողական քննությունների արդյունքները: Համաձայն դրանց` 2014-ին 68 ճանապարհային ոստիկան է աշխատանքից ազատվել` նախորդ տարվա 45-ի փոխարեն: