կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-07 18:46
Աշխարհ

Covid 19-ի դեմ դեղամիջոցն արդեն պատրաստ է, կլինիկական փորձարկումները` գարնան վերջին. Vesti.ru

Covid 19-ի դեմ դեղամիջոցն արդեն պատրաստ է, կլինիկական փորձարկումները` գարնան վերջին. Vesti.ru

Նոր դեղամիջոցն ապացուցել է արդյունավետությունը երեք տիպի կորոնավիրուսների դեմ, այդ թվում` SARS-Cov-2-ի, մկների ու մարդկանց բջիջների փորձանմուշների վրա փորձարկելիս: Այդ մասին գրված է գիտական հոդվածում, որը հրապարակել է Science Translational Medicine ամսագրում Հյուսիսային Կարոլինայի համալսարանի գիտնականների խումբը` Ռալֆ Բերիկի գլխավորությամբ. տեղեկացնում է Yerkir.am-ը` Vesti.ru-ին հղումով:

Այս պահին կորոնավիրուսների դեմ կիրառվող որևէ` հավանության արժանացած դեղամիջոց չկա: Դա վերաբերում է նաև  SARS-Cov-2-ին, որն առաջացրել է ներկայիս համավարակն ու 75 հազար մարդու կյանք խլել, իսկ կիրառվող բուժման մեթոդն ուղղված է թոքերի աշխատանքն ապահովելուն:

Գիտնականների նպատակն այնպիսի դեղամիջոց ստանալն է, որը կսպանի կորոնավիրուսը, և, հավանորեն, որպես EIDD-2801 ներկայացվող նյութը կարող է այդ դեղամիջոցը դառնալ: Հետազոտությունները ցույց են տվել, որ որպես պրոֆիլակտիկ միջոց  EIDD-2801-ը կարող է կանխել մկների թոքերի ծանր ախտահարումները: Եթե այն ներարկվի վարակումից հետո 24 ժամվա ընթացքում, ապա կնվազի թոքերի ախտահարման աստիճանը, վիրուսների քանակը:

Սպասվում է, որ մարդու մոտ այդ «հնարավորությունների պատուհանն» ավելի երկարատև կլինի` մեր իմունիտետը պետք է դիմադրի պաթոգենին: Դեղամիջոցի առավելությունը նաև այն է, որ հաբերի տեսքով է, ներերակային չի ներարկվում: Դեղամիջոցը գործում է հետևյալ սխմայով` այն պաթոգենի մոտ բազմաթիվ մուտացիաներ է առաջացնում, որոնք դրա համար մահացու են դառնում, Միաժամանակ` այն վարակը կրող բջիջների մուտացիաներ չի առաջացնում:

EIDD-280-ի կլինիկական փորձարկումները կսկսվեն գարնան վերջին: