|
Փոխարժեքներ
29 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 394.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.383 |
| GBP | ⚊ | £ 472.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.99 |
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է հիդրօքսիքլորոքին դեղամիջոցի կլինիկական փորձարկումների վերսկսման մասին. այս մասին գրում է Ինտերֆաքսը։
Այս առնչությամբ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշել է Գեբրեյեսուսը նշել է. «Հիմնվելով մահացության մասին տվյալների վրա՝ հանձնաժողովի անդամները հանդես են եկել առաջարկությամբ, որ փորձարկումների ընթացքը փոխելու պատճառ չկա»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ, մայիսի 26-ին, ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը հայտարարել էր, որ դադարեցնելու են կորոնավիրուսի դեմ հիդրօքսիքլորոխին դեղամիջոցի փորձարկումները`դրա օգտագործման դեպքում մահացության աճի ռիսկի մասին տվյալների հայտնվելուց հետո: Lancet բժշկական ամսագիրը մայիսի 22-ին հետազոտություն էր հրապարակել, ըստ որի հիդրօքսիքլորոխին ընդունող հիվանդների դեպքում մահացության ցուցանիշն ավելի բարձր է։