|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հանդիպեց ՀՀ ջրային տնտեսության պետականկոմիտեի և ոռոգման համակարգի ընկերությունների ղեկավարների հետ`ոլորտում առկա խնդիրները քննարկելու և դրանց լուծման ուղիները նախանշելու նպատակով:
«Ոլորտում կարճ ժամանակում անհրաժեշտ է իրականացնել լուրջ բարեփոխումներ, բարձրացնել ջրօգրագործող ընկերությունների գործունեության արդյունավետությունը, որպեսզի մեծանա ազգաբնակչության վստահությունն այս համակարգի նկատմամբ», – նշեց նախարար Սերգո Կարապետյանը:
Անդրադառնալով ոլորտում առկա կարևորագույն խնդիրներին` նախարարը նախ անհրաժեշտ է համարել խստացնել ոլորտի վերահսկելիությունը, բարձրացնել թափանցիկության աստիճանը, միջոցներ ձեռնարկել ջրի կորուստները նվազեցնելու ուղղությամբ: «Գարնան սկզբին մենք արդեն իսկ պետք է լիովին պատրաստ լինենք ոռոգման սեզոնին, որպեսզի գյուղացին չունենա ջրօգտագործման հետ կապված խնդիրներ», – հավելեց նախարարը:
Ս.թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ կառավարության որոշմամբ ջրային տնտեսության պետական կոմիտեն տեղափոխվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգ՝ նպատակ ունենալով բարձրացնել նախարարության ոռոգման ծրագրերի կառավարման արդյունավետությունը: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին