Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բրիտանական Daily Telegraph թերթը հրապարակել է աշխարհի 23 ամենագեղեցիկ եկեղեցիների ցուցակը, որում տեղ են գտել նաև հայկական եկեղեցիներ։
Ըստ Asbarez-i՝ հայկական ամենագեղեցիկ եկեղեցիների թվում են Իրանի Բեթղեհեմի հայկական եկեղեցին, որը կառուցվել է 17-րդ դարում և գտնվում է Սպահանում: Այն ունի հրաշագեղ 72 որմանկարներ, աչքի է ընկնում հատկապես գմբեթը` իր գեղեցկությամբ ու ճարտարապետական յուրահատում լուծումներով։ Նշվում է, որ այս եկեղեցին պատկանում է տեղի 7000 հայերին, որոնք ստիպված են կատարել իսլամական տարազի օրենքը, սակայն իրավունք ունեն պահպանելու նաև իրենց ինքնությունը, մշակույթը, լեզուն և 16 եկեղեցիները:
Ցուցակում են նաև Իրանի Ս. Ստեփանոս հայոց եկեղեցին։ Մեկուսի եկեղեցին գտնվում է կանաչ ու ծաղկուն հովտում՝ Իրանի հյուսիս-արևմուտքում։ «Այս եկեղեցին իր գոյությամբ հերքում է այն պնդումը, թե Իրանն անապատների եւ մզկիթների երկիր է։ Այն ունի նաև գեղեցիկ որմանկարներ եւ կամարներ։ Ըստ հավատալիքների՝ Ս. Ստեփանոս եկեղեցում են պահվում Ս. Գրիգոր Լուսավորչի մասունքները»,- գրել է թերթը:
Ցուցակում ներառվել է նաև Բեթղեհեմի Ս. Ծննդյան տաճարը։ Եկեղեցին ունի հայկական խորան: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային ժառանգության ցուցակում ներառված կոթողը համատեղության կարգով պատկանում է Երուսաղեմի Ուղղափառ, Հայաստանյայց Առաքելական եւ Հռոմի Կաթոլիկ եկեղեցիներին։ Հայաստանյայց եկեղեցուն է պատկանում կառույցի հարավարևմտյան հատվածը:
Լուսանկարում՝ Ս. Ստեփանոս հայկական եկեղեցին