|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսի վարակը հաղթահարել է ևս 2 քաղաքացի: Նրանք ժամանել էին Ռուսաստանի Դաշնությունից և անմիջապես մեկուսացվել էին: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
Ընդհանուր առմամբ, առողջացել է 43 քաղաքացի:
Կորոնավիրուսի ախտորոշմամբ և քրոնիկ հիվանդություններ ունեցող 2 պացիենտի վիճակը շարունակում է ծանր մնալ:
Այս պահին մեկուսացված է 73 քաղաքացի, թեստավորումների քանակը 1224 է: