Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ինձ հաջողվեց հաղթահարել կորոնավիրուսը, բայց վարակի դեմ իմ պայքարը դեռ ավարտված չէ: Այս մասին հունիսի 26-ին պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ընդունելության բաժնի վարիչ, ռեանիմատոլոգ Կարեն Տոնոյանը:
«Ես պայքարելու եմ այնքան ժամանակ, մինչեւ այս վարակի սպառնալիքն ամբողջությամբ չեզոքացվի: Սկզբում դա շատ դժվար էր, եւ մենք չգիտեինք՝ ինչպես պայքարել կորոնավիրուսի դեմ, անընդհատ սովորում էինք, պարզում թույլ կողմերը, բայց խուճապի մեջ ընկանք առաջին վարակվածին տեսնելիս»,- նշեց նա:
Բժշկի խոսքով՝ կորոնավիրուսը հիվանդի վրա նույնքան արագ է ազդում, որքան տարածվում է ամբողջ երկրով:
Տոնոյանը բոլորին հորդորեց միավորվել եւ միասին պայքարել այս վարակի դեմ, ինչպես դա անում էին մեր զինվորները ռազմի դաշտում: