կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-03 12:49
Տնտեսական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սահմանափակումներն ուղիղ կապ չունեն պետության հանդեպ կազմակերպությունների պարտավորությունների հետ․ Տիգրան Խաչատրյան

Արտակարգ դրույթան իրավիճակով պայմանվորված սահմանափակումներն ուղիղ կապ չունեն այն պարտավորությունների հետ, որ կազմակերպություներն ունեն պետության առջև՝ մասնավորապես հարկային պարտավորությունների, հետևաբար պետք է սպասարկվեն իրենց բնականոն եղանակով՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին, որ արտակարգ դրության պայմաններում ՊԵԿ-ը և ԴԱՀԿ-ն կալանք են դնում հաշիվների վրա։

«Համապատասխանաբար, եթե մի տեղ զարգացումները հասել են նրան, որ ՊԵԿը կամ ԴԱՀԿ-ն ստիպված են միջոցներ ձեռնարկել, որ ընկերությունները կատարեն իրենց պարտավորությունները, ապա այդ պարտավորությունները պիտի կատարվեն»,-ասաց նախարարը։

Տիգրան Խաչատրյանը մամուլի ասուլիսում ներկայացրեց այն 4 ուղղությունները, որոնցում պետությունը փորձում է աջակցել կազմակերպություններին․

1․ Արագ ֆինանսական միջոցներ հասանելի դարձնել այն կազմակերպություների համար, որոնք առևտրային բանկերի համար հուսալի գործընկեր են,

2․ Գյուղատնտեսության ոլորտում կառավարության աջակցություն,

3․ Փոքր և միջին բիզնեսին ֆինանսական միջոցների տրամադրում արագացված ընթացակարգով՝ առանց բանկային և ֆինանսական մյուս կազմակերպությունների,

4․ Այն ընկերությունների աջակցություն, որոնք չեն կրճատել աշխատավարձային ֆոնդը, կառավարությունը սա խրախուսում է յուրաքաչյուր 5-րդ աշխատակցի մեկ ամսվա աշխատավարձը վճարելով։

Վերջին 2 օրերին արդեն իսկ 3-րդ միջոցառումից՝ ՓՄՁ աջակցության գործիքից օգտվելու համար դիմել ենք 120-ը գերազանցող ընկերություններ՝ 1,4 միլիարդ դրամ վարկային պահանջով։ Կառավարությունը կպարզի վարկային և հարկային կարգապահությունը և կհաստատի դիմումները։

2-րդ միջոցառման շրջանակում՝ գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության ծրագրից օգտվելու տեմպը կանխատեսելու համար նախարարը հիշեցնում է անցյալ տարվա վիճակագրությունը, երբ գրեթե նույն պայմաններով առաջարկած ծրագրից օգտվեց 9000 շահառու․ «53 միլիարդ դրամ լիզինգային միջոցներ են սուբսիդավորվել պետության կողմից։ Այս տարի ոչ թե կեսն է սուբսիդավորելու պետությունը, այլ ամբողջությամբ է վճարելու և ակնկալում ենք, որ այս տարի գումարը 2 անգամ ավելի մեծ կլինի։ Դեռ տվյալներ չունենք, բայց առնվազն 10 հազար շահառու և 60 միլիարդ դրամ գումար ենք ակնկալում»։

Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ տնտեսական վնասը հաշվարկելու համար նախարարությունը մարտ ամսվա վերաբերյալ հարցում է կատարել մասնավոր հատվածում եղած այն կազմակերպություններին, որանք մարտի կեսից տարբեր գործոնների ազդեցությամբ սահմանփակել են իրենց տնտեսական գործունեության ծավալները։  Պարզվել է, դրանք 1 200-ն են։ Տարվա համար կորուստներն ինչպիսին են՝ շուտ է ասել։

Նախարարը նաև տեղեկացրեց, որ երբ կազմակերպությունները կարողանան վերադառնալ բնականոն գործունեության, կառավարությունը նոր գործիքներ կառաջադրի՝ սահուն ընթացք ապահեվոլու համար։

«Կորուստները, բնականաբար, լինելու են էական, բայց այս փուլում մտահոգված ենք՝ որքան առողջական վնաս կկրի մեր ազգաբնակչությունը, քան տնտեսական»,-ասաց Տիգրան Խաչատրյանը։

Ինչպե՞ս պիտի վճարեն վարձակալության գումարներն այն ընկերությունները, որոնց գործունեությունն արգելված է և եթե չվճարեն՝ ինչպես պիտի գոյատևեն վարձատուները՝ հարցին, նախարարը պատասրախանեց, որ իրենք կոչ են արել, որ վարձատուն, որը տեսնում է վարձակալը չի կարողանում ամբողջ ծավալով կատարել պարտավորությունները և երկկողմանի ֆինանսական դժվարություններ են առաջացել, վարձատուն և վարձակալը պետք է համաձայնության գան՝ գտնելով միջինը։

Ռուսաստանում ստեղծված իրավճակը, երբ ռուբլին արժեզրկվել է և այդ երկիրն առերեսվել է դժվարությունների, Տիգրան Խաչատրյանի խոսքով, բնական է, որ կնվազեցնի տրանսֆերտները, Հայաստանից արտահանողները դժվարություններ կկրեն։

«Առանձնահատկությունն այն է, որ դա կոնկերտ իրավիճակի գնահատական է․ մենք գտնում ենք, որ այս տարին այն տարին է, երբ էական է լինելու տնտեսական արդյունքի կրճատումը տարեսկզբի կանխատեսումներից, բայց մենք կարող ենք արտադրել և ունենալ այնպիսի տնտեսություն, որն աճում է, կանցնեն դժվար ժամանակները և մենք կվերականգնենք մեր տնտեսությունը»,-ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարը։  

Մանրամասն՝ տեսանյութում․