կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-17 00:29
Հասարակություն

Հանրային միջոցառումներին վերաբերող սահմանափակումներն ու արգելքները կտարածվեն ՀՀ ամբողջ տարածքի վրա. Ավինյան

Հանրային միջոցառումներին վերաբերող սահմանափակումներն ու արգելքները կտարածվեն ՀՀ ամբողջ տարածքի վրա. Ավինյան

Հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակումները վաղվանից կտարածվեն Հայաստանի ամբողջ տարածքի վրա։ Ըստ Yerkir.am-ի՝ այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հիմնվելով արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության որոշման վրա՝ «Հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակումները և արգելքները» կետի դրույթները մարտի 17-ի ժամը 12։00-ից որոշել եմ տարածել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքի վրա։ Սա վերաբերում է հանրային միջոցառումների կազմակերպման, անցկացման և դրանց մասնակցության արգելքին։

Այս որոշման իմաստով հանրային միջոցառումներ են 20 և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող հետևյալ միջոցառումները․

-համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները և սպորտային, մշակութային, կրթական այլ միջոցառումները,

-ժամանցային միջոցառումները,

-տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ, բայց չսահմանափակվելով ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության), հոգեհանգստի և թաղման միջոցառումները։

Նշեմ, որ հոգեհանգստի և թաղման միջոցառումների դեպքում կփորձենք մասնակցության փոքր-ինչ ավելի լայն հնարավորություններ տալ՝ միաժամանակ հետևելով որպեսզի մարդկանց կուտակումներ արարողության ժամանակ չլինեն»,- գրել է նա։