կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-31 17:38
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հետագա 10 օրերին սահմանափակումներն ավելի են խստացվելու․ պարետ

Հետագա 10 օրերին կարող է մարտավարություն փոխվել, սահմանափակումներն ավելի են խստացվելու՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Վերահսկողությունը պետք է ավելի էֆեկտիվ դարձնենք, Ոստիկանության ուժերին միացնելու ենք, այլ կառույցներից տարբեր ուժեր, որովհետև ծանր աշխատանք է»,- մանրամասնեց նա։

Գործունեության ու տեղաշարժի սահմանափակումները ևս  10 օրով երկարաձգելը, Ավինյանի խոսքով, թույլ է տալու կանխարգելման և մեկուսացման աշխատանքներն էլ ավելի արդյունավետ դարձնել։ Զուգահեռ՝ զարգացնելու են տեխնոլոգիական վերահսկողությունը, ավելացնելու են թեսթավորումները և նվազեցնելու են սասհմանափակումները։

Այս փուլում, պարետի խոսքով, իրականացնելու են ազատ տեղաշարժի հնարավոր բոլոր սահմանափակումները․ «Կիրառելու ենք տարբեր տույժեր ու տուգանքներ»։

Նա նշեց, որ առաջնային է հանրային առողջության խնդիրը, վարակի տարածումը կանխարգելելը, տնտեսական բլոկի հարցերը շարունակաբար ընթանում են վարչապետի գլխավորությամբ և փորձելու են հնարավորինս լայն շրջանակի մարդկանց ընդգրկել այդ ծրագրերում։  

«Կանխարգելման աշխատանքները՝ տեղաշարժի, գործունեության տեսակների սահմանափակումները մի նպատակ ունեն՝ վարակի տարածման ինտենսիվությունը նվազեցնել, որ այդ թիվը լինի 1-ից քիչ։ Մենք ունենք աշխատանքի 2 բլոկ՝ Համաճարակների վերահսկման և կանխարգելման ազգային կոնտրոնի գործունեությունը, որը շփման շրջանակը է հայտնաբերելն ու անձանց մեկուսացնելն է և երկրորդ բլոկը գործունեության տեսակների և մարդկանց տեղաշարժի սահմանափակումներն են․ այս երկու բլոկների ներգործությունը տալու են դրական արդյունք»,-ասաց Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ փորձում են անընդհատ տեխնոլոգիապես զարգացնել այս գործիքները․ որոնց թվում էր նաև ԱԺ-ում տապալված օրինագիծը մարդկանց անձնական տվյալների պաշտպանվածությունը խախտելու մասին։

Մանրամասն՝ տեսանյութում․