|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Ռուսաստանի տարբեր քաղաքների 8 հրատարակչատներ հրաժարվել են հրապարակել ադրբեջանցի գրող Էթիբար Ալիևի « Şairlər azad olmur» (բանաստեղծները ազատ չեն լինում) բանաստեղծությունների ժողովածուն, որը նվիրված է Խոջալուի դեպքերին և Ապրիլյան քառօրյային. այս մասին հաղորդում է vesti.az կայքը:
Միայն ռուսական Տուլա քաղաքում գտնվող հրատարակչատներից մեկն է տպել այդ գիրքը, որից սակայն հեռացվել է «Մի վաճառեք սև թաշկինակներ» (Qara yaylıq satmayın) բանաստեղծությունը, որը նվիրված է Խոջալուի դեպքերին և ապրիլյան քառօրյային:
Ադրբեջանական կայքը, ինչպես արդեն «ընդունված» է Ադրբեջանում, մեղադրել է ռուսաստանաբնակ հայերին: Ըստ կայքի՝ հայկական բիզնես-շրջանակները ճնշում են գործադրում և վախի մթնոլորտում են պահում ռուսական հասարակությանը, քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին, որի պատճառով էլ վախենում են փչացնել հայերի հետ հարաբերությունները:
Իր բոլոր հարևանների հետ տարածքային խնդիրներ ունեցող Ադրբեջանը զգուշացրել է Ռուսաստանին, որ «հայերը վաղ թե ուշ հավակնություններ կունենան Ստավրոպոլի և Կրասնադարի երկրամասի նկատմամբ». հայտնում է Yerkir.am-ը: