|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երևանի քաղաքապետարանը հայտարարում է մայրաքաղաքի 10 վարչական շրջաններում 500 նոր վերելակ ձեռք բերելու, տեղադրելու և սպասարկման ծառայությունների գնման բաց մրցույթ:
Ըստ մրցույթի տեխնիկական բնութագրի՝ վերելակի չափսերը եւ այլ պարամետրեր պետք է հարմարեցված լինեն սահմանափակ շարժունակությամբ մարդկանց համար, նույն նպատակով վերելակի հրահանգի վահանակի կոճակները կլինեն համապատասխան բարձրության վրա (900-1200մմ):
Վերելակի խցիկում կլինի նաև հայերեն ձայնային ազդանշան, ինչպես նաև՝ վերելակից օգտվելու կանոնները և այլ ցուցումներ խցիկում կլինեն պարտադիր հայերեն գրություններով:
Մրցույթին մասնակցելու հայտեր կարող են ներկայացնել համակարգում գրանցված բոլոր անձիք, անկախ օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն, քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից։
Մրցույթի մանրամասները՝ այստեղ»: