կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-17 13:55
Հասարակություն

Երևանի քաղաքապետարանը վերելակների նոր խմբաքանակ ձեռք բերելու մրցույթ է հայտարարում

Երևանի քաղաքապետարանը վերելակների նոր խմբաքանակ ձեռք բերելու մրցույթ է հայտարարում

Երևանի քաղաքապետարանը վերելակների նոր խմբաքանակ ձեռք բերելու համար մրցույթ է հայտարարում: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Նա հայտնել է, որ պիլոտային ծրագիրը նախորդում է վերելակների համընդհանուր թարմացմանը:

Հակոբ Կարապետյանը ևս մի քանի լավ լուր է հայտնել: «Անցած շաբաթվա ընթացքում պատվաստվել և ստերջացվել է շուրջ 100 թափառող շուն: Շիրակի փողոցի արտաքին լուսավորության ցանցն ամբողջությամբ արդիականացվել է: Առաջիկայում լուսադիոդային լուսատուներ կտեղադրվեն նաեւ Բաբաջանյան փողոցում: Նախատեսվում է շուրջ 620 նատրիումային լուսատուի փոխարեն տեղադրել ժամանակակից, էներգախնայող շուրջ 350 լուսադիոդային լուսատու, ինչի արդյունքում կծախսվի շուրջ 60% էլ. էներգիա: Ամփոփելով Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ կատարած այցի արդյունքները՝ քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ համատեղ նոր ծրագրերի իրականացման համար կստեղծվի աշխատանքային խումբ»,- գրել է նա: