Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ուզում եմ ուրախալի լուր հայտնել, այսօր հայտարարվել է եւս 280 վերելակի մրցույթ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Երեւանի քաղաքապետարանում հայտարարեց քաղաքապետ Հայկ մարությանը:
«Ստացվում է, որ 2021-ին մենք արդեն տեղադրել ենք 54 վերելակ, որը հատուկ նախատեսված էր վերջին պատերազմի հետեւանքով հաշմանդամություն ստացած զինվորների համար: 46 վերելակի մրցույթը այս պահին ընթացքում է, այսինքն՝ ստացվեց 100: 520 վերելակ արդեն տեղադրված է, ընդհանուր թիվը եղավ 620: Ավելի վաղ հայտարարել էի, որ 100 վերելակի մրցույթը արդեն դրել ենք, եւ եւս 280 էլ այս պահին արդեն մրցույթը հայտարարվեց: Փաստացի 2022 թվականին մենք ընդհանուր կունենանք փոփոխված լրիվ նոր 1000 վերելակ»,-ասաց նա:
Նշենք, որ այսօր նախատեսված է Երեւանի ավագանու հերթական նիստը, որի օրակարգում 38 հարց է, սակայն «Իմ քայլը» խմբակցությունը բոյկոտում է նիստը: Իսկ վաղը՝ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ին, կանցկացվի Երևան քաղաքի ավագանու նիստ, որի օրակարգում «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծն է։