կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-02 15:43
Աշխարհ

Իտալացիները սկսել են «ապստամբել»` համբերությունը և ամենակարևորը` սննդի փողը, սպառվել են. The Guardian

Իտալացիները սկսել են «ապստամբել»` համբերությունը և ամենակարևորը` սննդի փողը, սպառվել են. The Guardian

Արդեն երեք շաբաթ կարանտինում փակված իտալացիները սկսել են «ապստամբել».  համբերությունը սպառվել է, և ամենակարևորը` սնունդ գնելու համար գումարը. տեղեկացնում է yerkirm.am-ը` The Guardian-ին հղումով:

«Բոլորովին վերջերս աշխարհը հիանում էր սովորական իտալացիների արձագանքով պարտադրված բանտարկությանը: Նրանք երգում ու խաղում էին պատշգամբներում: Սակայն իտալացիների լավատեսությունը պակասել է»,- գրում է բրիտանական պարբերականը:

Նեապոլի եկեղեցական բարեգործական կազմակերպության քահանաներից մեկը թերթին ասել է, որ այլևս ոչ ոք չի երգում ու պարում պատշգամբներում, մարդիկ աղքատության մեջ ընկնելուց ավելի են վախենում, քան նոր կորոնավիրուսից, նրանցից շատերը կորցրել են աշխատանքը և դիմում են պարեն տրամադրող հիմնարկներին` անվճար սնունդ ստանալու համար:

Ըստ The Guardian-ի` մթերային փոքր խանութների սեփականատերերի վրա ճնշումներ են գործադրվում, որ սնունդն անվճար բաժանեն, իսկ որոշ շրջաններում ոստիկանությունը պարեկություն է իրականացնում սուպերմարկետներում` գողությունները կանխելու համար:

Իտալիայում ինքնազբաղվածներն ու պայմանագրային աշխատողները մնացել են առանց աշխատավարձի ու սոցիալական արտոնությունների, իսկ փոքր ձեռնարկությունները հնարավոր է այլևս երբեք չբացվեն:

Իշխանություններն անհանգստացած են, որ իրադրությունից կարող է օգտվել մաֆիան, որը կսկսի ոչ լեգալ աշխատանք առաջարկել գոյության միջոցներից զրկվածներին: