|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
«Վաշինգտոնի համբերությունը՝ Թուրքիայի դիմադրության հարցում, սպառվել է: Այդ իսկ պատճառով, ԱՄՆ-ը, փոխելով իր քաղաքականությունը, օդային միջոցներով զինում է քրդերին Քոբանիում»,- հայտնում է թուրքական T24-ը՝ վկայակոչելով The Independent-ի լրագրող Պատրիկ Քոքբըրնի՝ «Քրդերը կարո՞ղ են ազատագրել Քոբանին» հոդվածը:
Շեշտելով, որ Քոբանիում քրդական ուժերը Թուրքիայի կողմից «ահաբեկիչ» են անվանվում, Քոքբըրն իր հոդվածում գրել է. «Չնայած դրան՝ ԱՄՆ-ի քաղաքական որոշման կտրուկ փոփոխությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն անմիջականորեն համագործակցում է քրդերի հետ»:
Այնուհետև հոդվածագիրը շարունակում է. «Վաշինգտոնի համբերության բաժակը լցվել է Թուրքիայի՝ Քոբանիի իրադարձություններին վերջ տալու համար միջոցներ չձեռնարկելու պատճառով»:
Հիշեցնելով Էրդողանի՝ «Քրդական բանվորական և Դեմոկրատական կուսակցությանների միջև տարբերություն չկա» խոսքերը, Քոքբըրնը հայտել է, որ դա է եղել Բարաք Օբամայի՝ Էրդողանին զանգահարելու պատճառը: