Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի օգնական Յալչըն Աքդողանը Kanal 24-ի հետ զրույցում նոր բացահայտումներ է արել:
Խոսելով Ռուսաստան օդուժի կողմից Սիրիայի հետ սահմանին Թուրքիայի օդային սահմանը երկու անգամ հատելու դեպքի մասին՝ Աքդողանն ասել է. «Նման բաները հաճելի չեն: Ռուսաստանը մեր ընկերը և հարևանն է: Ռուսաստանի հետ մենք համագործակցում ենք տարբեր մակարդակներով, տարբեր բնագավառներում: Սահմանները երկիրների պատիվն են և սահմանների հատում նշանակում է ինքնիշխանության իրավունքի ոտնահարում: Սահմաններն էլ ՆԱՏՕ-ի սահմաններն են, ով շատ խիստ հայտարարություն արեց՝ նշելով, որ ինքը կանգնած է Թուրքիայի կողքին: Ոչ ոք չպետք է փորձի Թուրքիայի ուժն ու համբերությունը»:
Նա նշել է նաև, որ Ռուսաստանի միջամտությունը Սիրիայի ճգնաժամին ամբողջությամբ այլ ուղղությամբ է տարել երկրում ուժերի հավասարությունը: