կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-02 14:30
Աշխարհ

Բրիտանիան առցանց խորհրդարան է ստեղծում. The Guardian

Բրիտանիան առցանց խորհրդարան է ստեղծում. The Guardian

Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր է վիրտուալ խորհրդարան ստեղծել, որպեսզի մեկուսացած օրենսդիրներին կորոնավիրուսային ճգնաժամի դեմ արդյունավետ պայքար մղելու հնարավորություն տրվի. հայտնում է Yerkir.am-ը՝ The Guardian-ին հղումով։

Նշվում է՝ աշխատանքային նմանօրինակ ձևաչափին անցման մասին հայտարարվել է այն մտահոգությունների ֆոնին, որոնց համաձայն՝ կառավարությունը ձախողում է ճգնաժամային իրավիճակին պատշաճ լուծում գտնելու հարցը։ Նման խոսակցությունների համար առիթ են տվել այն կարծիքները՝ առողջապահական համակարգի աշխատակիցների կյանքը վտանգված է պաշտպանիչ միջոցների, ինչպես նաև վարակի առկայությունը ստուգող թեստերի սակավության հետևանքով։

Ստեղծված իրավիճակի ֆոնին՝ Համայնքների պալատի ղեկավար Ջեքոբ Ռիս Մոգը հայտարարություն է տարածել առ այն՝ կառավարությունն ու խորհրդարանը լիահույս են, որ համապատասխան տեխնոլոգիաները պատրաստ կլինեն ապրիլի 21-ին, այսինքն՝ այն ժամանակ, երբ պատգամավորները արդեն կվերադառնան Ուեսթմինսթեր. «Խորհրդարանը պետք է իրականացնի կառավարության աշխատանքը դիտարկելու, օրենքների ստեղծումն և մշակումն օրինականացնելու իր պարտականությունը, և համապատասխանաբար այս ժամանակներում  նպատակի իրականացման համար պետք է դիմի տեխնոլոգիաների միջոցով ցանկացած հասանելի լուծման տարբերակի»,- ամփոփել է նա։