|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ռուսաստանում բանտարկություն է նախատեսված այն անձանց համար, ովքեր կխախտեն կարանտինի ռեժիմն ու սանիտարահամաճարակաբանական կանոնները: «ՏԱՍՍ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նման օրենք է ստորագրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. հայտնում է Yerkir.am-ը:
«Եթե խախտումը կատարում է վարակակիրը, ինչի հետևանքով, անգուշությամբ զանգվածային հիվանդացության դեպքեր են գրանցվում, ապա պատիժ է սահմանվում տուգանք մինչեւ 1 միլիոն ռուբլի կամ մինչև երեք տարվա ազատազրկում։ Եթե նման իրավախախտումը հանգեցրել է մարդու մահվան, ապա տուգանքը կազմում է երկու միլիոն ռուբլի, իսկ բանտարկության ժամկետը՝ մինչև հինգ տարի է։ Եթե նման արարքը հանգեցրել է երկու եւ ավելի մարդկանց մահվան, ապա բանտարկության ժամկետը դառնում է յոթ տարի»,- նշված է օրենքում։