Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որն արգելում է դպրոցականների կողմից անձնական բջջային հեռախոսների օգտագործումը դասերի ժամանակ, հայտնում է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալը։
Փաստաթղթի համաձայն՝ հեռախոսները կարող են օգտագործվել միայն այն դեպքում, երբ վտանգ է սպառնում ուսանողների կամ ուսումնական կազմակերպության աշխատակիցների կյանքին կամ առողջությանը։
Ինչպես ավելի վաղ նշել էր Պետդումայի կրթության կոմիտեի ղեկավար Օլգա Կազակովան, անհրաժեշտության դեպքում դպրոցական գաջեթները կօգտագործվեն ոչ թե անձնական, այլ կրթական նպատակներով։ Նա նաև տեղեկացրել է, որ օրենքը չի սահմանափակում հեռախոսների օգտագործումը կրթական գործունեությունից դուրս, օրինակ՝ ընդմիջումների ժամանակ։
Բացի այդ, օրենքը տարրական և միջնակարգ դպրոցներում նախատեսում է աշխատանքային (տեխնոլոգիական) պարտադիր դաս։
Նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2024 թվականի սեպտեմբերի 1-ից։