|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը թույլ է տալիս օգտագործել ռուսական բանակը ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար՝ օտարերկրյա պետությունների դատարանների կողմից նրանց ձերբակալության, քրեական և այլ հետապնդումների դեպքում։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, փաստաթղթի համաձայն՝ ՌԴ նախագահը, ի թիվս այլնի, կկարողանա ՌԴ ԶՈւ կազմավորումներ ուղարկել ռուսաստանցիներին օտարերկրյա և միջազգային դատարանների հետապնդումներից պաշտպանելու համար, որոնք օժտված են լիազորություններով առանց Ռուսաստանի մասնակցության։
Ինչպես բխում է օրենքից, պետական մարմինները ՌԴ նախագահի որոշմամբ միջոցներ կձեռնարկեն նաև ռուսաստանցի քաղաքացիների պաշտպանության համար՝ այլ երկրների դատարանների կողմից նրանց ձերբակալության, քրեական և այլ հետապնդումների դեպքում։