Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գլխավոր դախատախազությունն ու արդարադատության նախարարությունն առաջարկում են քրեականացնել իշխանության ներկայացուցիչներին վիրավորելն ու զրպարտելը:
Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել դատախազության հեղինակած նախագիծը, ըստ որի զանգվածային լրատվության միջոցներով կամ հրապարակային այլ եղանակով հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելը կամ զրպարտելը` կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, կպատժվի տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ խորհրդարանական նախորդ քառօրյային, երբ դեռ քննարկվում էր զրպարտանքի համար նախատեսված տուգանքի չափը մեծացնելու՝ Ալեն Սիմոնյանի նախագիծը, իմքայլական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն ու Բարգավաճ Հայաստան խմբակցությունը լքած Գեւորգ Պետրոսյանը կողմ էին արտահայտվել զրպարտանքի քրեականացմանը: Նրանց հետ համակարծիք էր նաեւ ԱԺ-ի նախագահ Արարատ Միրզոյանը: