Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ-ի կողմից առաջադրված Արցախի նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանն իր ֆեյսբուքի պաշտոնական էջում գրառում է կատարել, որտեղ իր երախտագիտությունն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց քվեն տվել են ՀՅԴ-ին և իրեն. հայտնում է Yerkir.am-ը։
Նա, մասնավորապես, նշել է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Արցախում կայացած ընտրությունները ցույց տվեցին, որ մեզանից յուրաքանչյուրը պատասխանատվությամբ է վերաբերում մեր երկրի ապագային ու գիտակցում է այդ ճանապարհին իր մասնակցության կարևորությունը:
Իմ երախտագիտությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր վստահեցին ու իրենց քվեն տվեցին ՀՅ Դաշնակցությանը և ինձ՝ որպես Արցախի նախագահի թեկնածուի:
Դաշնակցությունը միշտ հաշվետու է եղել ժողովրդի առաջ և պատասխանատու՝ իր կեցվածքում:
Միասնություն ու ողջախոհություն բոլորիս:
Առողջ եղեք»։