կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-02 17:22
Աշխարհ

Հասկանում եմ նրանց, ովքեր դեմ են քվեարկել փոփոխություններին, ովքեր կողմ են, շնորհակալություն. Պուտին

Հասկանում եմ նրանց, ովքեր դեմ են քվեարկել փոփոխություններին, ովքեր կողմ են, շնորհակալություն. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել երկրի քաղաքացիներին, որոնք կողմ են քվեարկել ՌԴ Սահմանադրության փոփոխություններին: Նախագահը դա արել է այսօր` հուլիսի 2-ին, «Հաղթանակ» կազմկոմիտեի նիստի բացման ժամանակ. տեղեկացնում է Yerkir.am-ը` EADaily-ին հղումով:

«Ցանկանում են շնորհակալական խոսքով դիմել Ռուսաստանի քաղաքացիներին, ցանկանում եմ ասել` մեծ շնորհակալություն աջակցության ու վստահության համար: Հասկանում եմ նաև այն քաղաքացիներին, որոնք դեմ քվեարկեցին»,- ասել է Պուտինը:

Ըստ նրա` դեմ քվեարկողները մեղավորություն չունեն, պարզապես իշխանությունները հաճախ թերի են աշխատում կոնկրետ դեպքերում:

«Մենք բազմաթիվ չլուծված խնդիրներ ունեն, դա ճիշտ է: Մարդիկ հաճախ բախվում են անարդարության, կոպտության, անտարբերության հետ, շատերը դեռևս ապրում են դժվար ու  բարդ, իսկ մեզ` երկրի ղեկվարությանը, հաճախ թվում է, որ մենք արել ենք ամեն հնարավորը: Բայց` ոչ, կյանքն այլ բան է ցույց տալիս, կյանքը ցույց է տալիս, որ մենք հաճախ թերի ենք աշխատում, իսկ հարկավոր է գործել արագ, հստակ, կազմակերպված, արդյունավետ»,- նշել է ՌԴ նախագահը` հավելելով, որ ներկայումս իշխանությունները պետք է արդարացնեն Սահմանադրության փոփոխություններին կողմ քվեարկած քաղաքացիների վստահությունը:

Պուտինը պարզաբանել է, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո երկար ժամանակ չի անցել, և ժամանակակից Ռուսաստանը դեռևս ձևավորման, կայացման փուլում է, ու դա վերաբերում է կյանքի բոլոր կողմերին` և՛ քաղաքական համակարգին, և՛ տնտեսությանը:

«Մենք շատ բաներում դեռևս խոցելի ենք: Մեզ հարկավոր է ներքին կայունություն և ժամանակ` երկրի, բոլոր ինստիտուտների ամրապնդման համար»,- նշել է նախագահը:

Ի դեպ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով` նախագահի վարչակազմը չի պատրաստվում հաշիվ պահանջել այն տարածաշրջանների ղեկավարներից, որտեղ համառուսաստանյան քվեարկությանը քիչ մարդ է մասնակցել: Ինչ վերաբերում է Նենեցական ինքնավար մարզում քվեարկության արդյունքներին` 56 տոկոս դեմ, ենթադրություն կա, որ դա պայմանավորված է մարզը Արխանգելսկի շրջանին հնարավոր միացման վերաբերյալ քննարկումների հետ: Պեսկովը հավաստիացրել է, որ Կրեմլը այդ արդյունքը չի ընկալում որպես անվստահություն ՌԴ նախագահի հանդեպ: