Փոխարժեքներ
31 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.05 |
EUR | ⚊ | € 419.37 |
RUB | ⚊ | ₽ 3.99 |
GBP | ⚊ | £ 502.08 |
GEL | ⚊ | ₾ 140.68 |
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի ելույթը՝ ԱԺ հայտարարությունների ժամին․
«Սիրելի հարենակիցներ,
մեծամասնությունը այնքան է վախեցած իր իշխանությունը կորցնելուց, այնքան է վախեցած ադրբեջանցիներին բարկացնելուց, այնքան է պատրաստակամ Ալիևի հրամանները կատարելու, որ 8 պատգամավորի մուտքը Կիրանց արգելելու համար այնտեղ էին հասցրել հարյուրավոր սև ու կարմիր բերետների:
Ասեմ, որ մինչև մեր՝ Կիրանց հասնելը, Դիլիջանի ոլորաններում հանդիպեցինք պադավատապետության դեմ պայքարողին ուղեկցող
պետական համարանիշներով մի մեծ շքախմբի:
Վախի դրսևորում չէ, ապա ինչ է, երբ գունավոր բերետներին հրամայում եք անել ամեն ինչ, որ որևէ պատգամավոր չմտնի Կիրանց, որովհետև Ալիևը նման պահանջ է դրել:
Եվ երկրորդ՝ որ հանկարծ որևէ պատգամավոր չհանդիպի Կիրանցի բնակիչներին, չխոսի նրանց հետ, չտեսնի իրավիճակը:
Երբ մեզ, մի քանի պատգամավորիս, հաջողվեց սարերով ու ձորերով, պարտիզանի նման, շրջանցելով բերետավորներին, հասնել Կիրանց, գիտե՞ք ինչ արեցին: Պատգամավորների մյուս խմբի ճանապարհը փակելու համար անօդաչու բարձրացրին, ճշտեցին դաշտում նրանց տեղն ու բերետներով նորից փակեցին ճանապարհը:
Սա չե՞ք դուք: Սա չի՞ ձեր տեսակը:
Ես եղել եմ Կիրանցում, տեսել եմ իմ աչքով, թե որն եք համարում այն գիծը, որը պետք է սահմանապահով դառնա կիրանցու անվտանգային գոտին:
Դպրոցը և սահմանագիծը իրարից հեռու են այնքան, որքան այս ամբիոնը դահլիճում իմ աթոռից:
Կիրանցն ունի 63 աշակերտ, ասում եք ծառ տնկեք, անվտանգ կլինի: Կարող եք նաև պատ շարել: Սա է ձեր խոստացած անվտանգությունը և ձեզ համարում եք հարց լուծող իշխանություն:
Հիմա դուք 3 տուն, ավտոտնակ, Սարիգյուղի խմելու ջրի պոմպակայանը, Հայաստան-Վրաստան ճանապարհը 2 տեղ կտրում և տալիս եք Ադրբեջանին և ասում, թե անվտանգություն եք ապահովում:
Սա է՞ձեր հայրենասիրությունը:
Պարոն Թունյանն ասում է. իմ կարծիքով հայրենասիրությունը հայրենիքը մաքուր պահելն է:
Պարոն Թունյան, Հայրենիքը մաքուր պահելուց առաջ նախ հայրենիքը պետք է պահել:
Տիկին Խանումը, պարոն Մհերը իրենց տունը, հողամասը, բակը շատ մաքուր են պահում, բայց դուք որոշեցիք, որ դա իրենց տունը չի, որ իրենց ունեցած սեփականության վկայականը սխալմունք է:
Ո՞վ է ձեզ նման լիազորություն տվել:
Դուք որ կիրանցու, ոսկեպարցու քվեն էիք խնդրում, նրանց ասեցի՞ք, որ իրենց վկայականները ուժ չունեն:
Դուք խաբել եք նրանց բոլորին, խաբելով քվե եք ստացել, հիմա էլ բղավում եք, թե լեգիտիմ եք:
Դուք լեգիտիմ չեք: Դուք պետք է հեռանաք: Այսօր դա է պահանջում հայ ժողովուրդը:
Դա դուք էլ եք զգում, հակառակ դեպքում այդքան ոստիկանների պատի հետևում չէիք թաքնվի:
Ալեքսանյանն ասում է. ոչ մեկդ առանց թիկնապահի փողոց չեք դուրս գալիս:
Էդ ինչքան եք վախեցած, որ մեր կողքին կանգնած ամեն մեկի մեջ մեզ թիկնապահ եք տեսնում:
Ինձ կծանոթացնե՞ս իմ թիկնապահի հետ, իմանամ, էլի:
Իշխանությունը պահելու համար երկիրը կտոր կտոր թշնամուն հանձնողը կապիտուլյանտ է, նա պետք է հեռանա:
Եվ ոչ միայն հեռանալու եք, այլ նաև պատասխան եք տալու ձեր բոլոր արածների համար:
Մանրամասն՝ տեսանյութում