կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-20 19:33
Հասարակություն

Հայաստանի վերջին 4 տարիները ցույց տվեցին, որ ես կոպիտ կերպով սխալվել եմ․ Ավետիք Իշխանյան

Հայաստանի վերջին 4 տարիները ցույց տվեցին, որ ես կոպիտ կերպով սխալվել եմ․ Ավետիք Իշխանյան

2005թ․ մեր կազմակերպությունը՝ «Հայաստանի հելսինկյան կոմիտեն» անցկացրել է տասնյակ դասընթացներ մարդու իրավունքների վերաբերյալ։ Լսարանին ներկայացրել եմ, թե տվյալ երկրում, ինչպիսին պետք է լինեն պետական կառույցները, որպեսզի հնարավորինս ապահովեն մարդու իրավունքների պաշտպանությունը, հիմնականում  նկատի ունենալով անկախ դատաիրավական համակարգը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի հելսինկյան կոմիտեի ղեկավար, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Վերջում ունկնդիրներին ներկայացրել եմ իմ կողմից գտնված բանաձևը․ «Լավ իշխանություններ չեն լինում, իշխանությունը լինում է տանելի կամ անտանելի»։

Հայաստանի վերջին 4 տարիները ցույց տվեցին, որ ես կոպիտ կերպով սխալվել եմ։ Իշխանությունները լինում են ոչ միայն տանելի կամ անտանելի, այլև՝ ԴԱՎԱՃԱՆԱԿԱՆ»: