|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Տեղական ժամանակով ժամը 20.00-ին ավարտվել է Երևանի ավագանու (մայրաքաղաքի ներկայացուցչական մարմին) ընտրությունների քվեարկությունը։ Այժմ ընտրատեղամասերը փակվում են, և սկսվում է ձայների հաշվարկը։ Մեկ ժամից Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կներկայացնի ընտրողների մասնակցության վերջնական տվյալները, որը ռեկորդային ցածր է եղել ողջ օրվա ընթացքում։ Ժամը 17-ի դրությամբ մայրաքաղաքում քվեարկել է ընտրողների միայն 21,36%-ը։ Ընտրողների ցածր մասնակցությունը կարագացնի հաշվարկի գործընթացը, և ընտրությունների առաջին նախնական արդյունքները, հավանաբար, կհրապարակվեն ժամը 23:00-ի սահմաններում:
Հիշեցնենք, որ մայրաքաղաքի ներկայացուցչական մարմնում 65 տեղի համար պայքարում է 13 քաղաքական կուսակցություն և 1 դաշինք։