կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-27 21:12
Հասարակություն

Մարզերի աշակերտները 21 հազար համակարգչային սարքի պահանջ ունեն. հեռավար քննարկում

Մարզերի  աշակերտները 21 հազար համակարգչային սարքի պահանջ ունեն.  հեռավար քննարկում

Հանրապետության մարզերից ստացված տվյալների համաձայն` հեռավար  կրթություն բոլորին հասանելի դարձնելու համար մոտ 21 հազար սարքավորման պահանջարկ կա: Այդ նպատակով ՀՀ ԿԳՄՍ ախարարությունը դիմում է կազմակերպություններին և անհատներին` այս հարցում համագործակցելու և աջակցություն ցուցաբերելու նպատակով. հայտնում է Yerkir.am-ը:

Առաջիկա կիրակի օրվանից սկսած Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում / հասցե`Երևան, Հանրապետության փող., 73 շենք/    կգործի հատուկ կետ, որտեղ կընդունվեն համակարգիչներ և այլ սարքավորումներ, եթե դրանք կբավարարեն ԿՏԱԿ-ի սահմանած նվազագույն տեխնիկական չափանիշներին:

Դրանք են` Պրոցեսոր` (CPU): Intel DualCore processor,

Օպերատիվ հիշողություն (RAM):  2 GB DDR3

Կոշտ սկավառակ (HDD):  500GB

Գրաֆիկական քարդ (Video adapter) ։ Ներկառուցված (Integrated) HD Graphics

Էկրան(Display) : 18.5 դյում (Սեղան համակարգչի դեպքում) և 14 դյում (Դյուրակիր համակարգչի դեպքում)

Ցանցային դիմերես(Networking) : Gigabit (10/100/1000) LAN, WLAN: 802.11a/b/g/n  (դյուրակիր համակարգիչների դեպքում)

USB ստեղնաշար(keyboard) և USB օպտիկական մկնիկ (optical Mouse):

Պլանշետներ կամ Սմարտ հեռախոսներ` Android կամ IOS:

Պրոցեսոր` (CPU): Երկու կամ չորս միջուկային (Dual-Core , Quad-Core), 

Օպերատիվ հիշողություն (RAM):  2 GB, Էկրանի չափսը >= 8 դյում , 3G, Wifi:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր հեռավար աշխատանքային քննարկում է անցկացրել ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ:  Նախարարն ընդգծել է, որ խորհրդակցության նպատակը հեռավար կրթության կազմակերպման արդյունավետության բարձրացումն է, և այս հարցում նախարարությունն ակնկալում է ոլորտի  ընկերությունների աջակցությունն ու համագործակցությունը:

Նախարարը նշել է, որ երկրում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված ուսումնական գործընթացը կազմակերպվում է հեռավար եղանակով: Հեռավար կրթության համակարգում այս պահին ընդգրկված է հանրապետության դպրոցների և աշակերտների շուրջ 80 տոկոսը: Նախարարության նախաձեռնությամբ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն արտակարգ դրության հայտարարումից անմիջապես հետո գործարկել է հեռավար կրթության համալիր էջը` heravar.armedu.am, որտեղ համախմբված են կրթական մի շարք ռեսուրսներ: Այս ընթացքում նախարարությունն արդյունավետ համագործակցել է նաև մասնավոր և պետական մի շարք ընկերությունների հետ: Մասնավորապես, Յուքոմ և Ռոստելեկոմ ընկերություները թողարկել են կրթական ալիքներ, որոնք հեռարձակում են ԿԳՄՍՆ-ի առաջարկած և ուսուցիչների ու ԿՏԱԿ-ի համատեղ ջանքերով ստեղծված կրթական բովանդակությունը` տեսադասերը, թվայնացված  նյութերը: Իսկ Beeline-ը ընկերությունը թողարկել է BeeTV բջջային հավելվածը, որը հեշտացնում է աշակերտների հեռահար ուսուցման գործընթացը։ Հանրային հեռուստատեսությամբ ամեն օր հեռարձակվում բաց դասեր, դասացուցակը նախապես հրապարակվում է նախարարության ՖԲ պաշտոնական էջում. «Սկսել է աշխատել ազգ-կրթություն  համակարգը, երբ ամբողջ օրվա ընթացքում ողջ ընտանիքով`միասնական ու համախմբված բոլորս դասերով ենք զբաղված»,- նշել է նախարարը` ավելացնելով, որ հեռավար կրթության նկատմամբ հետաքրքրությունը գնալով մեծանում է և' ուսուցիչների, և' աշակերտների, և ծնողների շրջանում: Սակայն, հեռավար կրթության արդյունավետ կազմակերպման  հետ կապված կան որոշ տեխնիկական խնդիրներ, մասնավորապես, առանձին դեպքերում  աշակերտներն ունեն ինտերնետ կապի և անհրաժեշտ սարքավորումների խնդիրներ:

Նախարարը կարևոր է  համարել նաև հեռախոսային հավելվածների ստեղծումը, որոնք թույլ կտան աշխատել կապի թույլ թրաֆիկով և կապահովեն հեռավար կրթության  ավելի մեծ հասանելիություն:

Հեռավար քննարկման ընթացքում նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը կարևորել է հեռավար կրթության ապահովումը կրթության առանձնահատուկ կարիքով երեխաների   համար, որը  համընդհանուր ներառական կրթության պահանջ է: Նախարարի  տեղակալի խոսքով` խրախուսելի է հատկապես ներառականություն  ապահովող բջջային հավելվածների թողարկումը:

ԿՏԱԿ տնօրեն Արտակ Պողոսյանը ներկայացրել է սարքավորումների համար նախանշված հիմնական նվազագույն պահանջներ և նշել, որ արքավորումները  կհավաքվեն, ըստ անհրաժեշտության կնորոգվեն և կտրամադրվեն դպրոցականներին և ուսուցիչներին:

Քննարկմանը մասնակից ընկերություները պատրաստակամություն  են հայտնել համագործակցել և աջակցել  հեռավար կրթության համակարգի կայացման ԿԳՄՍՆ նախաձեռնությանը:

Ամփոփելով խորհրդակցությունը` նախարար Արայիկ Հարությունյանը նշել, որ   հեռավար կրթության համընդհանուր փորձարկումը կատարված է, և սա այլևս փաստ է:  Հեռավար կրթության համակարգի ներդրման  առաջին արդյունքները հուսադրող են և դրական: