|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնիկյանի նախաձեռնությամբ եւ Հայ բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ իրականացվող՝ «Համակարգիչ-յուրաքանչյուր աշակերտին» ծրագիրն Արցախում կմեկնարկի հաջորդ ուսումնական տարվանից. սկզբում` Ստեփանակերտի եւ Շուշիի դպրոցների տարրական դասարանների մոտ 3000 աշակերտի փոքր կարգի համակարգիչներ կտրամադրվեն։ Այս մասին «Ազատ Արցախ»-ին տված հարցազրույցում տեղեկացրել է ՀԲԸՄ ղարաբաղյան ծրագրերի համակարգող Սասուն Բաղդասարյանը։
«Ծրագրի իրականացման համար կառավարությունը դպրոցներում պետք է ապահովի որակյալ կապ, իսկ կրթության եւ գիտության նախարարությունը պետք է հոգա այն մասնագետների գործուղման ծախսերը, որոնք կներգրավվեն շրջանների կադրերի ուսուցման գործընթացում»,-նշել է Սասուն Բաղդասարյանը:
Այժմ ճշտվում են աշակերտների ցուցակները, աշխատանքներ են տարվում դասասենյակներն անլար համացանցով ապահովելու ուղղությամբ, իսկ դպրոցական արձակուրդների ընթացքում ինֆորմատիկա առարկայի բոլոր ուսուցիչներն ու տարրական դասարանների դասվարները կմասնակցեն երկշաբաթյա դասընթացների։