կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-07 13:07
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 24 հազար սարք չի բավարարում հեռավար ուսուցման համար․ ԿԳՄՍ փոխնախարար

24 հազար սարք չի բավարարում հեռավար ուսուցումը լիարժեք՝ նաև մարզերում, կազմակերպելու համար, այս պատճառով էլ հեռուստաընկերություններով տեսադասերը ապահովում են մարդկանց ներգրավվածությունը․ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մամուլի ասուլիսում։

Այդ սարքերը՝ համակարգիչներ, նոթբուքեր, պլանշետներ և այլն, մարտի 29-ից հավաքում են Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցում․ արդեն 600 սարք ընդունել են և տրամադրել մարզերին։

Հեռուստաընկերությունների հետ համագործակցությամբ՝ Հանրայինը ամեն առավոտ՝ 8։30-ից, հանրային դասեր է հեռարձակում։

«Դրանք ոչ միայն ուսումնական նյութ են, այլև պոտենցիալ կրթական բովանդակություն շատ ավելի լայն խմբերի համար»,-ասաց Ժաննա Անդրեասյանը։

Բնագիտական առարկաներից հանրային դասերը բարձր դասարանցիների համար Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվում են 11։30-12։40։

Մարզային հեռուստաընկերություններով ևս հասանելի են տեսադասերը։

Մեթոդական կարգավորման մասին խոսելով, տիկին Անդրեասյանը նշեց, որ ուղեցույցներ են պատրաստել ծնողների, աշակերտների, ուսուցիչների համար, գործարկել են էլեկտրոնային մատյանը, որում արձանագրվում է՝ ինչպես է իրականացվում հեռավար ուսուցումը։

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի միջոցով վերապատրաստման արագացված դասընթաց են կազմակերպել ՀՀ և Արցախի ուսուցիչների համար։

Մանրամասն՝ տեսանյութում․