Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բրիտանական «The Economist» պարբերականը, վկայակոչելով Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնական վիճակագրական տվյալները, ինչպես նաև MI-6-ի իր աղբյուրների գաղտնի տեղեկությունները, հայտնում է, որ Արցախյան երկրորդ պատերազմում կողմերի իրական կորուստները շատ անգամ ավելի մեծ են:
Այսպես՝ 2020 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Ադրբեջանում մահացությունների թիվը գրեթե 15 հազար մարդով գերազանցում է մահացության միջին ցուցանիշը՝ զուգորդված կորոնավիրուսից մահացած մարդկանց պաշտոնական թվի հետ: Այս թվերը կարող են ցույց տալ, որ պատերազմի ընթացքում Ադրբեջանի իրական կորուստների թիվը 4-5 անգամ ավելի է տեղական իշխանությունների պաշտոնապես հայտարարածից, այսինքն՝ 18-20 հազար մարդ, մինչդեռ Ադրբեջանը հայտնում է մոտ 2900 զոհի մասին միայն։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա 2020 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին մահացությունը գրեթե մեկուկես անգամ գերազանցում է վերջին մի քանի տարիների միջին ցուցանիշը, ինչը, ըստ բրիտանական հեղինակավոր պարբերականի, նշանակում է, որ պատերազմի ընթացքում հայկական կողմի իրական կորուստները կազմում են մոտ 7-8 հազար մարդ։