Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Տարբեր երկրներից գիտնականների խումբը գիտական հետազոտությունների ընթացքում ապացուցել է, որ այն նյութերից մեկը, որը տարածված է հազի և մրսածության դեմ բազմաթիվ առանց դեղատոմսի դեղամիջոցների, մասնավորապես օշարակների մեջ, կարող է լուրջ վնաս հասցնել կորոնավիրուսով վարակված հիվանդի առողջությանը. հայտնում է Daily Mail պարբերականը:
Նշվում է՝ մասնագետները պարզել են, որ հազի դեմ օշարակների բաղադրության մեջ մտնող դեքստրոմետորֆանը կարող է նպաստել կորոնավիրուսային վարակի պաթոգեն միկրոօրգանիզմների բազմացմանը: Հետազոտողները եկել են այս եզրակացությանն՝ անցկացնելով մի շարք փորձեր աֆրիկյան կանաչ կապիկների վրա, որոնք դեղամիջոցների նկատմամբ օրգանիզմի արձագանքով նման են մարդկանց: Գիտնականները պարզել են, որ փորձի մեջ ներգրավված կենդանիներին դեքստրոմետորֆան ներարկելիս վարակի աճի տեմպը մեծացել է:
Հիշեցնենք՝ դեղ արտադրողներն օգտագործում են այդ բաղադրիչը՝ ուղեղում հազի ռեֆլեքս առաջացնող ազդանշանները ճնշելու համար: Միջազգային փորձագիտական խումբը նախազգուշացրել է, որ անհրաժեշտ է լրացուցիչ ուսումնասիրություններ իրականացնել այս բաղադրիչի ազդեցության վերաբերյալ COVID-19- ի հաստատված ախտորոշմամբ հիվանդների վրա: