Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ կորոնավիրուսի հետևանքով միայն Թուրքիայից դուրս մահացել է 32 քաղաքացի. հայտնում է Еuronews-ի թուրքական ծառայությունը։
Մի քանի հազար թուրք երիտասարդներ, ովքեր ուսման նպատակով գտնվում էին արտերկրում, չէին կարողանում վերադառնալ Թուրքիա։ «Երեկ 8 երկրից 11 չվերթով 2721 թուրք ուսանող վերադարձան Թուրքիա։ Այնպիսի մի ժամանակ է, որ միջազգային հանրությունը պետք է համագործակցի միմյանց հետ ավելի շատ, քան նախկինում։ 69 երկիր Թուրքիայից օգնություն է խնդրել, որից օգնություն է ցուցաբերվել 17-ին։ Սակայն մենք էլ կարիքներ ունենք։ Եթե ապրանքներն ավելանան, կարտահանենք», - նշել է Չավուշօղլուն։
Ըստ Չավուշօղլուի՝ 32 զոհերի մեծ մասը բնակվում էին եվրոպական երկրներում։
Թուրքիայում այս պահին արձանագրվել է Civid-19 համավարակով վարակման 1872 դեպք՝ 44 մահվան ելքով, իսկ երկրում սկսել է արդեն գրանցվել վարակման աննախադեպ աճ։