Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Euronews-ի թղթակիցը Բրյուսելում զրուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Լրագրողը հարցրել է արտաքին քաղաքականության մասին` Երևանը դեռ փորձո՞ւմ է հավասարակշռություն պահել Մոսկվայի և Բրյուսելի միջև: Փաշինյանը պատասխանել է. «Չեմ կարծում, որ հավասարակշռելը ճիշտ ձևակերպում է: Մեր արտաքին քաղաքականության գլխավոր նպատակն է ամրապնդել մեր անկախությունը, պաշտպանել մեր ինքնիշխանությունը, անվտանգությունը և այլն»:
Հարցին` ԵՄ-ն հարևանության քաղաքականության շրջանակում առաջարկում է ֆինանսավորում, ի՞նչ է Հայաստանն առաջարկում ԵՄ-ին, ՀՀ վարչապետը պատասխանել է, որ Հայաստանն ունի ԵՄ-ի հետ գործընկերության մասին համապարփակ և ընդլայնված համաձայնագիր: «Մեր կառավարությունը վճռական է այն կատարելու հարցում: Դա նշանակում է ունենալ լիովին անկախ դատական համակարգ, կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ մեխանիզմ և կոռուպցիայի կանխարգելում»,- ասել է նա:
Լրագրողը հարց է ուղղել նաև տնտեսական հեղափոխության մասին` հետաքրքրվելով` արդո՞ք դա է ՀՀ կառավարության առաջնահերթությունը:
«Մեզ մոտ` Հայաստանում, կառավարման ու փոփոխությունների ավտորիտար համակարգ չէ: Ժողովրդավարական համակարգի համար կարևոր է ցանկացած գործընթացում՝ քաղաքական, տնտեսական և այլն, ներառել ավելի ու ավելի շատ մարդկանց», - նշել է Փաշինյանը:
Լրագրողի հարցին, թե, հաշվի առնելով ՀՀ վարչապետի ներկայիս վարկանիշը երկրում, հնարավո՞ր է, որ վարչապետ Փաշինյանը պարբերաբար վերընտրվի, և հայերի ներկայիս սերունդը ճանաչի միայն մեկ ազգային առաջնորդի, Փաշինյանը պատասխանել է. «Եթե ինձ ընտրեն ազատ ու ժողովրդավարական ընտրությունների ճանապարհով, դա նորմալ է: Սակայն եթե Հայաստանում առաջ գա ավտորիտար կառավարման ու բռնապետական կարգի վտանգ, ապա դա որևէ շանս չի ունենա: Ժողովրդավարությունը բխում է մեր ժողովրդից ու մեր ազգային արժեքներից»:
Տեսանյութը` այստեղ: