|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
ԱՄՆ-ում 1 մլն 200 հազարից ավելի կորոնավիրուսով վարակվածության դեպք է գրանցվել, իսկ մահերի թիվն էլ անցել է 73 հազարից. այս մասին գրում է Euronews-ը՝ նշելով, որ վիրուսն այստեղ չի նահանջում, հետևաբար վարակաբանների խումբը, որն այս պահին աշխատում է Սպիտակ տան հովանու ներքո, չի լուծարվի. հայտնում է Yerkir.am-ը։
Այս առնչությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է . «Ես, անկեղծ ասած, չէի պատկերացնում, թե այս մարդիկ ինչ ազդեցություն ունեն: Ինձ զանգահարեցին մարդիկ, որոնց նկատմամբ մեծ հարգանք ունեմ, և շեշտեցին, որ այս թիմի գործունեությունն, անշուշտ, պետք է շարունակվի: Այն, ինչ մեզ հետ տեղի է ունենում, մեր պատմության մեջ ամենավատ բանն է: Դա ավելի վատ է, քան հարձակումը Փերլ Հարբորի վրա, դա ավելի վատ է, քան Նյու Յորքի ահաբեկչությունը»։