կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-27 14:45
Քաղաքական

Շարունակելու ենք մեր բարեփոխումների օրակարգը. Կարեն Կարապետյանի հարցազրույցը Euronews-ին

Շարունակելու ենք մեր բարեփոխումների օրակարգը. Կարեն Կարապետյանի հարցազրույցը Euronews-ին

Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել Euronews-ի բիզնես ծրագրի խմբագիր Օլեքսանդրա Վակուլինային:

Հարցազրույցում Կարեն Կարապետյանը մասնավորապես նշել է.

«Մենք շարունակելու ենք իրականացնել մեր բարեփոխումների օրակարգը՝ Հայաստանը բիզնես միջավայրն ավելի հարմարավետ դարձնելու, տեղական շուկայի առումով տարածաշրջանում բիզնես վարելու միասնական հարթակ ձևավորելու ուղղությամբ՝ օգտագործելով առևտրային ռեժիմները Եվրասիական տնտեսական միության, Եվրամիության (GSP+) Իրանի (Ազատ տնտեսական գոտի) և մի շարք այլ պետությունների (GSP) հետ: Այժմ մենք փորձում ենք մեր տարածաշրջանի միասնական ապագան ստեղծել՝ փորձելով լինել հարթակ, շուկաների, մշակույթների դարպաս, որտեղ աշխարհի տարբեր երկրները իսկապես կարող են համատեղվել»:

Կարեն Կարապետյանի հարցազրույցը հասանելի է 9 լեզվով: Տեսանյութի անգլերեն տարբերակը հասանելի է հետևյալ հղումով՝ http://www.euronews.com/2018/01/26/armenia-we-will-continue-to-implement-our-reform-agenda-