|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի և ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից Վարուժան Մկրտչյանի գործը կքննի Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ, դատավոր Արթուր Մկրտչյանը. Yerkir.am-ը տեղեկանում է ԴԱՏԱԼԵՔՍ դատական-տեղեկատվական համակարգից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 12-ին, Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ Արմեն Թավադյանին ազատ արձակելու որոշում կայացրեց։ Լրագրողների հետ զրույցում Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն ասել էր, որ բողոքը բավարարելու պատճառը եղել է հիմնավոր կասկածի բացակայությունը։
Նրան կալանավորել էին ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված (Սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը) հանցավոր արարք կատարելու կասկածանքով: