կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-19 19:14
Քաղաքական

Դատարանը քննում է Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը

Դատարանը քննում է Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր քննվում էր «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ դատական նիստը, որոշումը կհրապարակվի այսօր՝ 19։30-ին։

Նշենք, որ դատարանը քննում է Թավադյանի կալանքը եւս 2 ամիս երկարաձգելու միջնորդությունը։

Լրագրողների հետ զրույցում Թավադյանի պաշտպան Արամ Օրբելյանն ասաց, որ նոր հիմքեր կալանավորման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ չի ներկայացվել դատարան. «Քննիչը շատ է նեղվում, որ նախաքննական գաղտնիք է բացահայտվում։ Ըստ էության նոր բան չի ներկայացվել, արհեստական ինչ-որ նոր փաստաթղթեր են ներկայացվել, որի շրջանակներում էլ ներկայացվեց մեր դիրքորոշումը։ Բացակայում են բոլոր հիմքերը, չկա հիմնավոր կասկած, չկա թաքնվելու կամ խուսափելու որեւէ ռիսկ»։

Օրբելյանը շեշտեց, որ Թավադյանին կալանավորելը ազատ խոսքը լռեցնելու փորձ է.

«Հիմա սառեցված են անձնական հաշիվները, հնարավորություն չկա հավելյալ ներդրումներ անելու։ Այս ամենը կապված է նրա քաղաքական-հասարակական գործունեության հետ։ Հույս ունենք, որ խափանման միջոցը չի փոխվի»։

Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը կալանավորվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող Վարուժան Մկրտչյանի կողմից, ըստ Ոստիկանության տեսանյութի, «Մարտի 1-ի» գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ անելու գործով։

Նրան կալանավորել են ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված (Սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը) հանցավոր արարք կատարելու կասկածանքով: