|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթը չի կայանա: Այս մասին պաշտոնական գրառում է տարածել Եվրոպական հեռարձակողների միությունը. հայտնում է Yerkir.am-ը:
Հաղորդագրությունում ասվում է, որ խորը վշտով են հայտարարում «Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթի չեղարկման մասին:
Նշվում է, որ նախորդ մի քանի շաբաթվա ընթացքում փորձել են մրցույթի անցկացման բազմաթիվ այլընտրանքային լուծումներ գտնել, սակայն COVID-19-ի արագ տարածումը Եվրոպայում և այլ երկրներում կանխել է իրենց նախաձեռնությունները:
«Եվրատեսիլ 2020»-ին Հայաստանը պետք է ներկայացներ հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը «Chains On You» երգով, որի հոլովակն օրերս ներկայացվեց երաժշտասերներին:
Մրցույթը պետք է տեղի ունենար Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում: Մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը պետք է անցկացվեին մայիսի 12-14-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 16-ին: