|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում ձյան առատ տեղումների ֆոնին առնվազն 35 չվերթ է հետաձգվել, ևս 4-ը` չեղարկվել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` «Яндекс Расписание» ծառայության տվյալներին հղումով։
Հաղորդվում է, որ Մոսկվայի ժամանակով 07։24-ի (Երևանի ժամանակով՝ 08։24) դրությամբ՝ «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 14 չվերթ, չեղարկվել՝ 3-ը, «Դոմոդեդովոյում» հետաձգվել է 14 չվերթ, չեղարկվել՝ մեկը, իսկ «Շերեմետևոյում» հետաձգվել է 7 չվերթ։