Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Մոսկվայի 3 օդանավակայաններում՝ «Վնուկովո»-ում, «Դոմոդեդովո»-ում և «Շերեմետևո»-ում, այսօր առավոտյան վատ եղանակի պատճառով ավելի քան 60 չվերթ Է հետաձգվել կամ չեղարկվել: Այդ մասին տեղեկացնում Է «РИА новости» գործակալությունը:
Yandex.Schedule-ի տվյալներով՝ Մոսկվայի ժամանակով ժամը 9։00-ի դրությամբ «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 13 չվերթ, 9-ը չեղարկվել է։
«Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 21 չվերթ, 7-ը չեղարկվել է։
«Շերեմետևո» օդանավակայանում 10 չվերթ է հետաձգվել, 4-ը՝ չեղարկվել։ Ավելի վաղ մոսկվացիներին նախազգուշացվել էր եղանակային պայմանների վատթարացման մասին։ Դեկտեմբերի 21-ի երեկոյից մինչև հինգշաբթի օրն առավոտյան մայրաքաղաքում թաց ձյուն, անձրև և մերկասառույց Է եղել։
«Ֆոբոս» եղանակային կենտրոնի առաջատար մասնագետ Ալինա Կոտիլևսկայան «РИА новости»-ին հայտնել է, որ հինգշաբթի օրը Մոսկվայում սպասվում է ամպամածություն, թույլ տեղումներ, մառախուղ. օդի ջերմաստիճանն ըստ Ցելսիուսի լինելու Է մինչև +3 աստիճան։