|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Այսօր առավոտյան առնվազն 50 չվերթ Է հետաձգվել կամ չեղարկվել Մոսկվայի երեք օդանավակայաններում՝ «Վնուկովո»-ում, «Դոմոդեդովո»-ում և «Շերեմետևո»-ում: Այս մասին հաղորդում է «РИА Новости» գործակալությունը:
Մոսկվայի ժամանակով 11:05-ի դրությամբ «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 15 չվերթ, 7-ը՝ չեղարկվել, «Դոմոդեդովո» օդանավակայանում 17 չվերթ հետաձգվել է, 4-ը՝ չեղարկվել, իսկ «Շերեմետևո» օդանավակայանում հետաձգվել Է 7 չվերթ:
Նախօրեին «Ավիասեյլս» ավիատոմսերի ամրագրման ծառայության մամուլի ծառայությունից «РИА Новости»-ին հաղորդել են, որ Մոսկվայի օդանավակայաններում նախաամանորյա ամենածանրաբեռնված օրը լինելու Է դեկտեմբերի 30-ը, որին բաժին է ընկնում ամրագրումների ամենամեծ թիվը։ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանը նույնպես հաղորդել է, որ դեկտեմբերի 30-ը ամենամեծ թվով մեկնումների օրն է լինելու: