|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Իրաքի նոր վարչապետ Ադնան ազ-Զուրֆին ԱՄՆ-ից աջակցություն կստանա, եթե առաջին տեղում դնի երկրի ինքնիշխանությունն ու կոռուպցիայի դեմ պայքարն ու մարդու իրավունքների պաշտպանությունը. գրում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոի թվիթերյան գրառմանը հղումով. հայտնում է Yerkir.am-ը։
Գրառման մեջ նշվում է. «Իրաքցիները ցանկանում են այնպիսի կառավարություն ունենալ, որը կպաշտպանի Իրաքի ինքնիշխանությունը, կապահովի հիմնական կարիքները, կոռումպացված չի լինի եւ կպաշտպանի մարդու իրավունքները: Եթե նորանշանակ վարչապետ Ադնան ազ-Զուրֆին առաջին տեղում դնի այդ շահերը, ապա նա կունենա Միացյալ Նահանգների և միջազգային հանրության աջակցությունը»։
Հիշեցնենք՝ երեկ՝ մարտի 17-ին, Իրաքի նախագահ Բարհամ Սալեհն Ադնան ազ-Զուրֆիին նշանակել էր վարչապետի պաշտոնում ու հանձնարարել էր նրան կառավարություն ձեւավորել: Ըստ այդմ՝ նա 30 օր ժամանակ ունի՝ նախարարական պաշտոնների թեկնածուներին ընտրելու համար: