|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Իրաքյան Քուրդիստանում 2018 թ. նոյեմբերին տեղի ունեցած ընտրություններից հետո վերջապես ձևավորվում է նոր կառավարությունը: Նոր նախագահ Նեչիրվան Բարզանիի` երեկ տեղի ունեցած երդման արարողությունից հետո այսօր խորհրդարանը ձայների մեծամասնությամբ Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության թեկնածու Մեսրուր Բարզանիին ընտրել է նոր վարչապետ:
Սպասվում է քվեարկության մասնակցած 97 պատգամավորից 87-ի քվեն ստացած Բարզանիի կողմից նոր կառավարության կազմումը, որի պետք է տեղի ունենա 30 օրվա ընթացքում. հաղորդում է gazeteduvar.com.tr կայքը:
Նշենք, որ Մեսրուր Բարզանին Քուրդիստանի նախկին նախագահ Մեսուդ Բարզանիի որդին է և ներկայիս նախագահ Նեչիրվան Բարզանիի զարմիկը: